Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Համագործակցության նոր եզրեր

Համագործակցության նոր եզրեր

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն  հուլիսի 7-ին ընդունել է Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ, ոսկրի մետաբոլիկ հիվանդությունների բաժնի տնօրեն, թերապիայի և ֆարմակոլոգիայի բաժինների պրոֆեսոր Ջոն Փ.Բիլեզիկյանին:


Հյուրը նախարարին է ներկայացրել Հայաստանին նվիրաբերած դենսիտրոմետրիա սարքերի առավելությունները և նշել, որ ախտորոշիչ բժշկական սարքերը կարող են նաև  կանխարգելիչ նշանակություն ունենալ: Ախտորոշելով օստեոպորոզը վաղ շրջանում՝ պրոֆեսորի հավաստմամբ հնարավոր է զերծ մնալ հիվանդության բարդություններից՝ չունենալով կոտրվածքներ:

Ջոն Փ.Բիլեզիկյանը առաջարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավիրել ինժեներ-փորձագետի, որը սարքերը գործարկելուց բացի, կուսուցանի հայաստանցի մասնագետներին դրանք ճիշտ կիրառելու:

Ինչպես հաղորդում է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը, նախարար Քուշկյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Բիլեզիկյանին Հայաստանի առողջապահության համակարգին աջակցելու համար և հակիրճ ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նախարարը նշել է, որ Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում և բժշկական սարքերով հագեցվում են մարզային բուժհաստատությունները, իսկ Գյումրու բժշկական կենտրոնը, որը նորակառույց շինություն է, մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի:

Հյուրը պատրաստակամություն է հայտնել դենսիտրոմետրիա սարք նվիրաբերել նաև Գյումրու բժշկական կենտրոնին: Նա առաջարկել է ձևավորել համագործակցության ուղղությունները և քննարկել:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեոպորոզի օր, կողմերը պայմանավորվել են կազմակերպել միջազգային համաժողով՝ ներգրավելով հանրության լայն խավերին:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ